Ռուսաստանի Բանկի տնօրենների խորհուրդը հիմնական տոկոսադրույքը բարձրացրել է տարեկան 18-ից մինչև 19%: Սա երկրորդ անընդմեջ աճն է․ հուլիսին այն բարձրացվել էր 2 տոկոսային կետով՝ 16-ից հասնելով 18%-ի։
«Ներկայիս արժեզրկման ճնշումները մնում են բարձր։ Տարեկան արժեզրկումը մինչև 2024 թվականի վերջը հավանաբար կգերազանցի հուլիսյան կանխատեսվող 6,5–7% միջակայքը։ Ներքին պահանջարկի աճը դեռևս զգալիորեն գերազանցում է ապրանքների և ծառայությունների առաջարկի ընդլայնման հնարավորությունները։ Պահանջվում է դրամավարկային քաղաքականության լրացուցիչ խստացում, որպեսզի վերսկսվի ապաարժեզրկման գործընթացը, նվազեցվեն արժեզրկման ակնկալիքները և արժեզրկման ցուցանիշը վերադարձվի նպատակակետին 2025 թվականին», նշել է ԿԲ-ն։
«Ռուսաստանի բանկը չի բացառում հաջորդ նիստում հիմնական տոկոսադրույքը բարձրացնելու





























