Հայաստանի ՀՆԱ աճը տարեկան կտրվածքով կկազմի մոտ 5 տոկոսով: Այսօր` դեկտեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կանխատեսում արեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Հիշեցնենք, որ 2011 թ. պետական բյուջեի հիմքում դրված էր ՀՆԱ 4.6 տոկոս կանխատեսումը:
Ըստ Տ. Դավթյանի` տնտեսական աճը հիմնականում ձեռք է բերվում տնտեսության իրական սեկտորի հաշվին: Այսպես` արդյունաբերության աճը կկազմի 12-13 տոկոս, 20-25 տոկոսով կաճի արտահանումը, աճ է գրանցվում զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտներում: «Միայն շինարարության ցուցանիշն է նվազում, որը բացասական չեմ համարի, քանի որ դա բերում է ՀՆԱ-ի անհավասարակշռության հարթեցմանը»,- ասաց Տ. Դավթյանը:
Նա նաեւ հույս հայտնեց, որ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում իրականացվող հակաճգնաժամային միջոցառումները կտան իրենց արդյունքը` գլոբալ ճգնաժամի երկրորդ ալիքից հնարավոր կլինի խուսափել:




























