Հարավային Օսիայի նախկին նախագահ Ալլա Ջիոեւայի համախոհները հաղորդել են ակտիվիստներից մեկի` ընդդիմադիր Uasamonga.ru կայքի գլխավոր խմբագիր Սոսլան Կոկոեւի ձերբակալության մասին: Այդ մասին ասված է այս կայքում տեղադրված հայտարարության մեջ:

«Դեռ հայտնի չէ, թե ոստիկանության որ բաժանմունքում են նա գտնվում, ինչպես նաեւ, թե ինչ մեղադրանք են նրան առաջադրում: Ավելի վաղ Կոկոեւի տանը խուզարկություն են անցկացրել»,-ասված է հայտարարության մեջ:

Կայքում տեղադրված է հայտարարություն այն մասին, որ այն առաջիկայում կփակվի: Խմբագրությունը այցելուներին զգուշացնում է, որ ժամանակավորապես կգործի Uasdancom կայքում, ինչպես նաեւ սոցիալական ցանցերում: