Կադրային փոփոխություն է տեղի ունեցել Գյումրիի Ճանապարհային ոստիկանությունում: ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Գալստյանի հրամանով Գյումրիի Ճանապարհային ոստիկանության վաշտի հրամանատար Արամ Կարապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Նրան կփոխարինի Կոտայքի մարզի Ճանապարհային ոստիկանության հրամանատարը:

Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, թե չարաշահումներ են հայտնաբերվել Գյումրիիի համապատասխան կառույցում, մասնավորապես վառելանյութի յուրացում ու վաճառք ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից եւ որ դրանով է պայմանավորված կադրային փոփոխությունը:

Սակայն տեղի պատասխանատուները հերքում են այդ լուրերը, հավաստելով, որ վաշտի արդեն նախկին հրամանատարը տեղափոխվելու է Երեւան՝ ավելի բարձր պաշտոնի: