Կմասնակցի՞ արդյոք Հայաստանը Ադրբեջանում կայանալիք COP-29 համաժողովին։

Այս հարցին, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Երևանում համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի շրջանակներում։

«Մենք այդ հարցով դեռ որոշում չունենք»,-ասաց նա:

Ինչ վերաբերվում է Հարավկովկասյանի տարածաշրջանյան միության գաղափարին, նա նկատել է․ «Կովկասյան միությունը» հենց հնչում է շատ կոնկրետ նախագիծ, որի վերաբերյալ վերաբերմունք ունենալու համար պետք է ծանոթ լինել մանրամասներին, բայց այս համատեքստում ուզում եմ ընդգծել մեր խաղաղության խաչմերուկ նախագիծը, որին հույս ունեմ ծանոթ եք, ու որը տարածաշրջանի մակարդակով մտածելու ու գործելու եղանակներից մեկն է»։