Իսրայելի հատուկ ծառայությունները լիբանանցիների փեյջերներին արաբերեն հաղորդագրություններ են ուղարկել սարքերի պայթյունից առաջ, որպեսզի ավելի մեծ թվով մարդկանց ստիպեն մոտեցնել դրանք իրենց դեմքերին։ Այս մասին տեղեկացրել է The New York Times թերթը՝ հղում կատարելով իսրայելական հետախուզության աղբյուրներին։

Նրանց խոսքով՝ ենթադրվում էր, որ փեյջերներ ունեցողները պետք է մտածեին, որ հաղորդագրություններն ուղարկվել են «Հեզբոլլահ» շիական շարժման բարձր ղեկավարության կողմից։ Ինչպես նշել է պարբերականը, դրանից հետո Լիբանանը «ընկղմվել է քաոսի մեջ», հիվանդանոցները լցվել են վիրավորներով, տուժել են ոչ միայն «Հեզբոլլահի» մարտիկները, այլեւ խաղաղ բնակիչները։