Իսրայելը պատերազմ չի ցանկանում, բայց կպաշտպանի իր մարդկանց, տներն ու հողը։ Այս մասին հայտնել է հրեական պետության մշտական ներկայացուցիչ Դանի Դանոնը՝ ելույթ ունենալով ՄԱԿ կենտրոնակայանում, Ապագայի գագաթաժողովում։
«Մենք [Իսրայելը] խաղաղ ազգ ենք, մենք պատերազմի չենք ձգտում։ Բայց մենք մի կողմ չենք քաշվի, երբ հարձակվում են մեր ժողովրդի վրա։ Մենք չենք սկսել այս պատերազմը, բայց մենք կպաշտպանենք մեր տները, մեր հողն ու մեր ժողովրդին»,- ասել է Դանոնը։ Նա հիշեցրել է, որ [2023թ.] հոկտեմբերի 8-ից ավելի քան 8 հազար հրթիռներ» են արձակվել Լիբանանի տարածքից Իսրայելի հյուսիսի ուղղությամբ, որտեղից «տարհանվել է ավելի քան 70 հազար բնակիչ»։ «Իսրայելը պայքարում է ահաբեկչության դեմ տարբեր ճակատներում»,- ավելացրել է դիվանագետը։





























