ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում ձախողումը համատարած ձախողում կլինի։
«Եթե մենք ձախողվենք Ուկրաինայում, ապա կձախողենք ամենուր»,- կարծում է նա։
Բորելը դիմել է «խաղաղասերներին», որոնք, նրա խոսքով, Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում հայտարարություններ են արել Արևմուտքի վրա «թանկ նստած» պատերազմի ավարտի անհրաժեշտության մասին։
«Ոմանք ասում են՝ դադարեցրեք պատերազմը, քանի որ դա մեզ վրա շատ թանկ է նստում։ Այո՛, առանց մեր աջակցության Ուկրաինան կհանձնվեր։ Սա՞ են նրանք խնդրում։ Մեր դեպքում ոչ: Մենք չենք ցանկանում, որ Ուկրաինան հանձնվի և դառնա երկրորդ Բելառուս: Սա պետք է պարզ լինի բոլորի համար»,- հավելել է քաղաքական գործիչը։





























