Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով։ Ուստի Հնդկաստանի կառավարությունը կձեռնարկի կողմերի միջեւ երխոսությանն աջակցելու քայլեր։ Այս մասին հայտնել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյան Ջայշանկարը, տեղեկացրել է The Hindu-ն։

Նա ընդգծել է, որ Հնդկաստանը բանակցություններ է վարում երկու կողմերի հետ՝ փորձելով հասկանալ, թե ինչպես կարելի է արագացնել խաղաղ բանակցությունները։

Նախարարն ասել է, որ կառավարությունը զրույցներ է վարում երկու կողմերի հետ։

«Իմ զգացողությամբ՝ երկու կողմերը գնահատում են դա»,- ասել է նա՝ ավելացնելով, որ այնքան էլ շատ չեն այն երկրներն ու ղեկավարները, որոնք ցանկություն ունեն կամ ի վիճակի են փոխգործացկել երկու կողմերի հետ։

Այս հայտարարությունները հնչել են ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումից շատ չանցած։