Սենատորները կրկին ընտրել են Վալենտինա Մատվիենկոյին Դաշնության խորհրդի նախագահ։

Որոշումն ընդունվել է քվեարկությամբ չորեքշաբթի, ԴԽ աշնանային նստաշրջանի առաջին նիստում։

Մատվիենկոն սենատոր է Սանկտ Պետերբուրգից եւ ԴԽ նախագահն է 2011 թվականից։ 2024թ. սեպտեմբերին լրացել է նրա լիազորությունների երրորդ ժամկետը։ Տարածաշրջանային ընտրություններից հետո Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը նորից պատվիրակել է Մատվիենկոյին Դաշնության խորհուրդ՝ որպես սենատոր քաղաքի գործադիր իշխանությունից։

Մատվիենկոյին ընտրելու առաջարկով հանդես է եկել ամենատարեց սենատոր Յուրի Վորոբյովը։ Այլ թեկնածություններ չեն առաջադրվել։

Մատվիենկոն վերընտրվել է միաձայն (155 սենատոր)։