Արագած գյուղում, դեկտեմբերի 3-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս գալով ճանապարհի բանուկ մասից` բախվել է ճամփեզրին կայանված «ԶԻԼ-ՄՄԶ-4502» մակնիշի բեռնատարին, ապա` մոտակա տան պատին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով ուղեւորը՝ 20-ամյա Սերյոժա Հակոբյանը, տեղում մահացել է, իսկ վարորդն ու մյուս ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



























