Իսրայելը գտնվում է բարձր պատրաստվածության վիճակում լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալայի սպանության մասին իսրայելական բանակի հայտարարությունից հետո, տեղեկացնում են իսրայելական ԶԼՄ-ները։
«Մենք հուսով ենք, որ դա կփոխի «Հեզբոլլահի» գործողությունները»,- ասել է իսրայելական բանակի ներկայացուցիչ Նադավ Շոշանին ԶԼՄ-ների համար տրված ճեպազրույցում։
«Մենք տեսնում ենք, թե ինչպես է «Հեզբոլլահը» հարձակումներ կատարում մեր դեմ արդեն մեկ տարի։ Կարելի է վստահաբար ենթադրել, որ նրանք կշարունակեն իրենց գրոհները մեր դեմ կամ կփորձեն անել դա»,- ավելացրել է նա։




























