Հայաստանում առաջացել է որոշ երկրներից ներմուծման թույլատրման անհրաժեշտություն առանց լաբորատոր ստուգումների անցկացման։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, «Ֆիտոսանիտարիայի մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, հոկտեմբերի 1-ին ասել է էկոնոմիկայի փոխնախարար Տաթեւիկ Սարգսյանը։
Նոր օրենսդրական նախաձեռնության համաձայն՝ որոշ երկրներում արտադրված պեստիցիդները եւ ագրոքիմիկատները կներմուծվեն առանց լրացուցիչ լաբորատոր ստուգումների։
Այս փոփոխությունները, փոխնախարարի խոսքով՝ պայմանավորված են նրանով, որ զարգացած երկրներում առանց այդ էլ սահմանված են բավական բարձր պահանջներ պեստիցիդների եւ ագրոքիմիակտների որակի հարցում, ինչի առնչությամբ լրացուցիչ ստուգումների անցկացման անհրաժեշտություն Հայաստան ներմուծելիս պարզապես չկա։
Երկրների ցուցակը, որոնցից թույլատրվում է ներմուծել՝ շրջանցելով առկա ստուգումները, կսահմանվի կառավարության որոշմամբ։




























