Նիդեռլանդներում անցկացված նյարդաբանական հետազոտությունը ցույց է տվել, որ թանգարանում արվեստի գործերի բնօրինակն ուղեղը 10 անգամ ավելի ուժգին են խթանում, քան վերարտադրանկարը (ռեպրոդուկցիա) դիտելը:

Հաագայի Մաուրիցհեյս թանգարանի պատվիրած անկախ հետազոտությունը, որտեղ պահվում է Յոհաննես Վերմեերի «Մարգարտե ականջօղով աղջիկը» կտավը, օգտագործել է աչքի հետագծման տեխնոլոգիա և մագնիսառեզոնանսային շերտագրություն՝ արվեստի գործերի բնօրինակն ու  վերարտադրանկարները դիտող կամավորների ուղեղի ակտիվությունը գրանցելու համար:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են թանգարանի կայքում։

21-65 տարեկան 20 կամավորների միացրել են ուղեղի էլեկտրաէնցեֆալոգրամային (EEG) սկաներին և աչքը հետագծող սարքին՝ խնդրելով նայել թանգարանի հինգ բնօրինակ կտավները, ինչպես նաև թանգարանի խանութում նույն կտավները պատկերող պաստառները:

Գիտնականները միաժամանակ հետազոտել են արվեստի գործերի բնօրինակ պատկերների ազդեցությունը Ամստերդամի համալսարանի ֆունկցիոնալ մագնիսառեզոնանսային շերտագրության սարքում յուրաքանչյուր կամավորի ակնոցին արտացոլվող վերարտադրանկարի վրա:

Գիտնականների համոզմամբ՝ արվեստի գործերի բնօրինակներն ուժեղ դրական արձագանք են առաջացրել պրեկաունսում (precuneus)՝ գիտակցության, ինքնավերլուծության և անձնական հիշողությունների համար պատասխանատու ուղեղի հատվածում։