Վիլնյուսում, ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում, տեղի է ունեցել ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների հանդիպումը: Այդ հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Քննարկվել են ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի 18-րդ նստաշրջանի օրակարգի հարցերը:

Վիլնյուս կատարած իր այցի ընթացքում Նալբանդյանը մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել: Նա հանդիպել է իր ուկրաինացի գործընկեր Կոնստանտին Գրիշչենկոյի, Ավստրալիայի ԱԳ նախարար Քեյվին Ռադի, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ:

Եվրամիության եւ ԵԱՀԿ-ի ներկայացուցիչների հետ հանդիպումներում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի ամրապնդման, վստահության մթնոլորտի ձեւավորման, դիպուկահարներին շփման գծից հետ քաշելու վերաբերյալ հարցեր: