Պակիստանի նախագահ Ասիֆ Զարդարին տեղափոխվել է հիվանդանոց սրտի հետ կապված խնդիրների պատճառով: Այժմ Զարդարին ինտենսիվ կարդիոթերապիայի կուրս է անցնում Արաբական միացյալ էմիրությունների հեղինակավոր կլինիկաներից մեկում:

Ավելի վաղ տեղի լրատվամիջոցները գրել էին, որ Զարդարին կարող է մոտ ապագայում հրաժարական տալ` առողջական խնդիրների պատճառով:

Տեղեկությունը, որ երկրի ղեկավարը գտնվում է բուժման մեջ, հաստատել են նաեւ նրա վարչակազմի մամուլի ծառայությունից, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: