Պետդումայում  պատրաստվում են պատգամավորների ցուցակները, որոնցից հետ կվերցնեն արտասահմանյան անձնագրերը Մալդիվներ եւ Դուբայ ուղեւորությունների սկանդալների հետ կապված, գրել է «Ведомости»-ն՝ հղում կատարելով ստորին պալատի որոշման նախագծի փաստաթղթին։

Ցուցակում կներառվեն այն պատգամավորները, որոնք տեղյակ են գաղտնի եւ կարեւոր տեղեկություններին։ Վյաչեսլավ Վոլոդինը (խորհրդարանի ստորին պալատի նախագահը) կընդունի որոշումներ կոնկրետ ժամանակով պատգամավորի երկրից դուրս գալու արգելքի մասին։

Ենթադրվում է, որ պատգամավորին կտեղեկացնեն համապատասխան որոշման մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում, իսկ հինգ հաջորդ օրերին նա պետք է ներկայանա եւ հանձնի իր արտասահմանյան անձնագիրը։ Փաստաթուղթը կպահվի Պետդումայում մինչեւ դրա ժամկետի ավարտը։ Իսկ եթե պատգամավորը չհանձնի անձնագիրը, Պետդուման կխնդրի ՆԳՆ-ին զրոյացնել այն։

Պետդումայի նախագահը կարող է թույլ տալ կարճատեւ ելք արտասահման, ինչպես նաեւ չեղարկել որեւէ պատգամավորի հանդեպ ընդունված որոշումը։

Երկրից ելքը չի կարող արգելվել ավելի քան հինգ տարով գաղտնի փաստաթղթերին ծանոթանալու պահից։ Բայց եթե պետական գաղտնիքի պաշտպանության Միջգերատեսճական հանձնաժողովը եզրակացություն տա, որ տեղեկությունները պահպանում են գաղտնիության աստիճանը, սահմանափակման ժամկետը կերկարացվի մինչեւ 10 տարի։

Հատուկ կարեւորության տեղեկություն են համարվում ռազմական, արտաքին քաղաքական, տնտեսական, գիտատեխնիկական, հետախուզական, հակահետախուզական եւ օպերատիվ, խուզարկման ոլորտի տվյալները։ Հույժ գաղտնի տղեկություն են համարվում նույն ոլորտների տեղեկությունները, բայց որոնց տարածումը կարող է վնաս հասցնել պետական մարմնի կամ տնտեսության ճյուղի շահերին։

Պատգամավորները մշտապես ծանոթանում են փաստաթղթերին ծառայողական օգտագործման համար, ինչպես նաեւ մասնակցում են փակ նիստերին, որոնցում ազգային շահերի վերաբերյալ տեղեկություն է հնչում, ասում է քաղտեխնոլոգիաների գծով մասնագետ Պավել Սկլյանչուկը։ Իրավաբան Օլեգ Զախարովի խոսքով՝ արտասահմանյան անձնագրերը հետ վերցնելը մանդատը հանձնելուց հետո մինչ այժմ քննարկվել է, «բայց հավանաբար այլ միջոց չկա»։

Երկրից ելքի կարգի խստացումը տեղի է ունեցել այն սկանդալի ֆոնին, որը տեղի է ունեցել Մալդիվներում «ժողովրդական ընտրյալների» հանգստ ժամանակ։ Մասնավորապես, եդինոռոս Իրել Բոգուսլավսկին ընտանիքի հետ միասին դիմավորել է Նոր տարին կղզու ամենաշքեղ հյուրանոցում, համարի մեկ օրվա վարձը՝ մոտ 600 հազար ռուբլի։ Այստեղ էր հանգստանում նաեւ մեկ այլ պատգամավորի՝ Ռահիմ Ազիմովի ընտանիքը։