Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տարած վիրահատությանն ու առողջական խնդրին է անդրադարձել քրդական Firat գործակալությունը՝ շեշտելով, որ առողջական վիճակի ծանրությունն այն աստիճան է, որ նա չեղյալ է հայտարարել այս շաբաթվա բոլոր իր ծրագրերը։
Նշվում է, որ նոյեմբերի 26-ին հասարակությունից գաղտնի հաստ աղիքի քաղցկեղի կասկածանքով վիրահատության է ենթարկվել Էրդողանը։ Վիրահատությունից հետո Թուրքիայի վարչապետն արդեն 3 անգամ կրկին գաղտնիության պայմաններում այցելելել է հիվանդանոց՝ ստանալով ռադիոթերապիայի կուրսեր։
Նշենք, որ Թուրքիայի պաշտոնյաները հայտարարել էին, թե Էրդողանը տարել է աղիների հետ կապված թեթեւ վիրահատություն։




























