Այդ մասնաշենքում են տեղակայված նաև եզակի կարևության լաբորատորիաներ. Դրանք տեղափոխումն անհնար է, Լաբորատորիաների՝ չլինելու պարագայում անհնար կլինի իրականացնել համալսարանի կազմակերպված կրթական ծրագրերը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում բողոքի ակցիա իրականացնելիս ասաց Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը։
«Մենք մեր առաջարկություններն ու մտահոգությունները ներկայացնելու ենք կառավարությանը, որպեսզի այդ որոշման նախագիծը հանվի շրջանառությունից։ Որոշման նախագիծն ուղարկվել է մեզ, մենք քննարկել ենք, ունենք հիմնավորված առարկություններ»,- ասաց Տեր-Գրիգորյանը և հավելեց, որ այդպիսով խաթարվելու է կրթական պրոցեսը։
Նշենք, որ Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի թվում որոշում կընդունի Հայաստանի ազգային ագրարային համալսարանից տարածք հատկացնել Հայաստանում Ֆրանսիական համալսարանին։ Միաժամանակ նախատեսվում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 1-ի մասնաշենքի 5-րդ հարկում տեղակայված Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանին գործունեության համար անհրաժեշտ տարածք տրամադրել Հայաստանի ազգային պոլիտեխնիական համալսարան հիմնադրամին հատկացված տարածքից: Համապատասխան ՀՀ կառավարության որոշման նախագիծը կշրջանառվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից՝ անհրաժեշտ ելակետային տվյալների հստակեցումից հետո։



























