Դյուսելդորֆի Հայնրիխ Հայնեի անվան համալսարանի գերմանացի գիտնականները հայտնաբերել են, թե ինչպես են մեղուները ժառանգորեն տեղեկատվություն փոխանցում, որը թույլ է տալիս առանձնյակներին անմիջապես ներգրավվել փեթակի կյանքին և ապահովել նրա կոլեկտիվ գործունեությունը: Հետազոտությունը հրապարակվել է Science Advances (SciAdv) գիտական ամսագրում։
Թիմը գտել է հատուկ գեն, որը հայտնի է որպես dsx: Պարզվել է, որ դա է որոշում աշխատավոր մեղուներին յուրահատուկ վարքագիծը։
Օգտագործելով CRISPR/Cas9 գեների խմբագրման գործիքը՝ կենսաբանները փոփոխել կամ անջատել են dsx գենը ընտրված միջատների մեջ: Ձևափոխված մեղուներին սովորական մեղուներից տարբերելու համար մասնագետներն առաջիններին նշել են QR կոդերով: QR պիտակները հնարավորություն են տվել հետևել փեթակի բնակիչների վարքագիծը տեսախցիկների միջոցով:
Այնուհետեւ թիմը վերլուծել է ստացված տեսագրությունները՝ արհեստական բանականության գործիքներ կիրառելով:
Բացի այդ, հետազոտողները կանաչ լյումինեսցենտ սպիտակուցը (FGP) են մտցրել dsx գենի հաջորդականության մեջ՝ ստիպելով, որ GFP արտադրվի dsx սպիտակուցի հետ միասին: Սա հնարավորություն է տվել ֆլուորեսցենտային մանրադիտակով ուսումնասիրել ձևափոխված և սովորական մեղուների նեյրոնային շղթաները:
Կենսաբանները եկել են այն եզրակացության, որ dsx-ը կրում է աշխատող մեղուների վարքի գենետիկական ծրագիրը:
«Գենը ծրագրում է՝ արդյո՞ք աշխատավոր մեղուն կկատարի առաջադրանքը փեթակում և որքան ժամանակ: Դրա մեջ կան կոլեկտիվ խնդիրներ, ինչպիսիք են թրթուրների խնամքը կամ սննդի որոնումը, ինչպես նաև սննդի աղբյուրների սոցիալական փոխանակումը»,- նշել են փորձագետները։
Հաջորդ քայլով հետազոտողները ցանկանում են առանձին մեղրատու մեղվի մակարդակից անցնել մեղվաընտանիքի «գերօրգանիզմի» ուսումնասիրությանը:





























