Հին Հռոմի դարաշրջանում կառուցված ամբարտակը Սարագոսա նահանգի Ալմոնասիդ դե լա Կուբա քաղաքի բնակիչներին փրկել է ջրհեղեղից, որին բախվեց Իսպանիան: Դրա մասին գրում է El Espanol պարբերականը։
«Աղետից զերծ մնալուց զատ, ապացուցվեց ամբարտակի արդյունավետությունը, որը երկու հազար տարի անց դեռևս օգտակար է»,- ընդգծել են լրագրողները։
Ամբարտակը կառուցվել է մեր թվարկության 1-ին դարի երկրորդ կեսին՝ Օգոստոս կայսեր օրոք, հայտնում է lenta.ru-ն։ Այն նաև համարվում է աշխարհի բոլոր պահպանված հին հռոմեական ամբարտակներից ամենաբարձրը: Միևնույն ժամանակ, հետագա դարաշրջաններում այն փոքր-ինչ վերակառուցվել է, իսկ որոշ ժամանակաշրջաններում բարձիթողի վիճակի է մատնվել։
Հորդառատ տեղատարափ անձրևներից առաջացած ջրհեղեղները մոլեգնել են Իսպանիայի մի քանի շրջաններում, սակայն ամենաշատը տուժել է Վալենսիա նահանգը։ ներկա դրությամբ՝ աղետի զոհերի թիվը հասել է 214 մարդու։





























