Հանրային քննարկման է ներկայացվել Հայաստանի Հանրապետության մշակույթի  պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարությունում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այն հաստատվել է 2023 թվականի նոյեմբերի 9-ին՝ ՀՀ կառավարության N 1951-Լ որոշմամբ:

Ռազմավարության գործողությունների իրականացման ընթացիկ մոնիթորինգը ցույց է տվել, որ որոշ ցուցանիշների սահմանումները հստակեցման կարիք ունեն, ինչպես նաև անհրաժեշտություն կա սահմանված թիրախները համապատասխանեցնելու միջնաժամկետ ծախսային ծրագրին։

Ոլորտային կազմակերպությունները և շահագրգիռ անձինք նախագծի վերաբերյալ դիտողություններն ու առաջարկները կարող են ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ մինչև նոյեմբերի 19-ը: