Թերթը զրուցել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանի հետ: Ներկայացնում ենք հատված զրույցից:

ՀԱԿ-ում իր՞ոք կան հակասություններ, եւ եթե կան` իրադարձային են ու օրինա՞չափ, թե՞ սկզբունքային ու անհաղթահարելի:

Վստահեցնում եմ, որ ՀԱԿ-ը իր ներսում թշնամիներ չունի, թշնամիներ չունի, թշնամիների եւ ճեղքերի փնտրտուքը ՀԱԿ-ում անիմաստ է, անարդյունավետ ու ապարդյուն: ՀԱԿ-ում համախմբված են բազմաթիվ քաղաքական ուժեր եւ անհատներ, որոնք ունեն տարբեր գաղափարախոսություններ եւ մոտեցումներ, բայց բոլորն էլ իրենց համաձայնությունն են տվել մեկ հիմնական եւ գլխավոր խնդիրների վերաբերյալ` երկրում վերականգնել սահմանադրական կարգը, իշխանությունը վերադարձնել ժողովրդին: Ես ՀԱԿ-ում չգիտեմ մեկին, որ դեմ լինի այս գաղափարին: Նրանք ովքեր ուզում են, որ ՀԱԿ-ը փլուզվի , շատ ելքեր չունեն եւ արդեն օգտագործել են իրենց ունեցած ու չունեցած բոլոր հնարավորությունները` հրաման են տվել, իրականացրել եւ կոծկել են մարտի 1-ի իրադարձությունները, ավելին անել այլեւս արդյունք չի տալու, ՀԱԿ-ը չի թուլանալու, չի կազմալուծվելու, այլ ավելի է ամրանալու: Ես հանրահավաքներից մեկում ասել եմ, որ այն մարդիկ, ովքեր շահագրգռված են, որ ՀԱԿ-ը դադարի գոյություն ունենալուց, ունեն ընդամենը մեկ ելք` օգնել ՀԱԿ-ին իշխանության գալու: Թեպետ այդ դեպքում էլ խորապես կասկածում եմ, որ իրենց ցանկությունը կատարվի: