Վաշինգտոնը Երեւանին համառորեն մղում է «ազգային ինքնասպանության»՝ Հայաստանին դրդելով հրաժարվել արժեքներից, ավանդույթներից եւ շահավետ տնտեսական կապերից։ Այս մասին նշվել է ծառայության մամուլի բյուրոյի հաղորդագրությունում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Հանուն ԱՄՆ գլխավորած այսպես կոչված քաղաքակրթական հանրությանը շփվելու «բարձր նպատակի»՝ հայ ժողովուրդը, ինչպես կարծում են Վաշինգտոնում, պետք է վճարի սեփական ավանդույթներից, ազգային հանրային կարգից եւ ԵԱՏՄ մերձավոր գործընկերների հետ Հայաստանի շահերին համապատասխանող կայուն առեւտրատնտեսական կապերից հրաժարմամբ, որոնք էլ վերջին տարիներին ապահովել են նրա տնտեսության դինամիկ աճը։ Այսպիսով, Վաշինգտոնը համառորեն Հայաստանին մղում է ազգային «ինքնասպանության»,- նշված է տեքստում։