Պակիստանի նախագահ Ասիֆ Զարդարին կաթված է ստացել, որի հետեւանքով կաթվածահար է եղել դեմքի նյարդը:
Լուրջ արնազեղում չի եղել, սակայն այն որոշակի բուժում կպահանջի, եւ նախագահը հազիվ թե կարողանա շուտ Պակիստան վերադառնալ եւ անցնել իր պարտականությունների կատարմանը, գրում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով պակիստանյան News International թերթին:
Հիշեցնենք, նախագահ Զարդարին օրերս մասնավոր ինքնաթիռով շտապ ԱՄԷ-ի մասնավոր հիվանդանոցներից մեկն էր տեղափոխվել:
Նախագահի անսպասելի մեկնումը երկրից Պակիստանում բազմաթիվ ասեկոսեների տեղիք էր տվել: Լուրեր էին պտտվում, թե իբր Զարդարին ստիպված է եղել փախչել` վախենալով զինված հեղաշրջումից:
Սակայն պաշտոնական աղբյուրները հերքել են այս տեղեկատվությունը` ասելով, որ նախագահը սիրտ-անոթային համակարգի հետ կապված խնդիրներ ունի:
Հնարավոր է, Պակիստանի ղեկավարը մանրամասն հետազոտվելու համար կտեղափոխվի Լոնդոն:
Ասիֆ Ալի Զարդարին 2008թ.-ից Պակիստանի նախագահն է, Պակիստանի առաջին կին նախագահ Բենազիր Բհուտտոյի ամուսինը, որը սպանվել է 2007թ. դեկտեմբերի 27-ին` 15-ամյա գրոհային-մահապարտի ձեռքով:




























