Պուտինին շնորհված «մոլորակում խաղաղությանն աձակցելու գործում բացառիկ ավանդույթի համար» Կոնֆուցիոսի մրցանակը, նրա փոխարեն ստացել են երկու ուսանողներ, որոնք սովորում են Չինաստանում ուսանողներ փոխանակման ծրագրով:

Չինական կողմը հույս ունի, որ ռուաստանցի ուսանողները կկարողանան փոխանցել մրցանակը Պուտինին, երբ նա հաջորդ անգամ այցելի Չինաստան, կամ երբ նրանք վերադառնան Մոսկվա, հայտնում է Associated Press-ը:

Հիշեցնենք, որ Կոնֆուցիոսի անվան խաղաղության չինական մրցանակը շնորհվել է Պուտինին ընթացիկ տարվա նոյեմբերին այն բանի համար, որ նա «շատ մեծ ներդրում է ունեցել Ռուսաստանի ռազմական ներուժի եւ քաղաքական կարգավիճակի բարձրացման համար»:

Ռուսաստանի վարչապետն առաջ է անցել MIcrosoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսից, որը հայտնի է Չինաստանում իր բարեգործական գործունեությամբ, Հարավային Աֆրիկայի նախագահ Ջեյքոբ Զումայից. ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանից, Գերմանիայի կանսլեր Անգելա Մերկելից եւ «հիբրիդային բրնձի հայր» 80-ամյա Յուան Յունպինից:

Նշենք, որ 2010 թվականին Կոնֆուցիոսի անվան խաղաղության չինական մրցանակը շնորհվել է Թայվանի նախկին փոխնախագահ Լյան Չժանին: