Քիմ Քարդաշյանը որոշել է Նոր տարվան գումար վաստակել` առաջարկելով ամանորյա գիշերն ընթրել իր հետ:
«The Daily Mail»-ի հաղորդմամբ`31-ամյա հեռուստաաստղը ամանորյա երեկո է կազմակերպում Լաս Վեգասի ակումբներից մեկում, որտեղ յուրաքանչյուր ցանկացող կարող է դիմավորել Նոր տարին` նստելով Քարդաշյանի հետ նույն սեղանի շուրջը եւ դրա համար վճարելով ընդամենը 20 հազ. դոլար:
Ըստ լուրերի` Քիմը Քրիս Համֆրիսի հետ իր հարսանիքին վաստակել է 18 մլն դոլար, եւ, ինչպես երեւում է, չի պատրաստվում դրանով սահմանափակվել:



























