Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար, ՔՊ-ական Լյուդվիգ Գյուլնազարյանը հրաժարական է ներկայացրել: Այս մասին գրում է hraparak.am–ը։

Ավելի վաղ, կայքը գրել էր,  նոյեմբերի 16-ի փողային հարցերի հետ կապված վիճաբանություն և սպանություն էր տեղի ունեցել Երևանի 17-րդ թաղամասում: Մահացածը Երևանի բնակիչ 42-ամյա Արթուր Մանուկյանն էր, որը հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխվելուց հետո մահացել էր: Սպանության վայրում է եղել և այս թեմային մասնակից է նաև Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը: Վերջինս ոտքի հատվածում հրազենային վնասվածք էր ստացել, իսկ սպանության կասկածանքով որոնում են Լյուդվիգ Գյուլնազարի ընկերոջը:

Լյուդվիկ Գյուլնազարյանը Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար էր  ընտրվել 2024 թվականի մայիսին։