«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը ս.թ. դեկտեմբերի 28-ից մեկնարկելու է Երևան - Թբիլիսի - Երևան երթուղով չվերթերը:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից NEWS.am-ին հայտնում են, որ չվերթերը կիրականացվեն շաբաթական 5 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ և կիրակի:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ armenianairlines.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:




























