Մոսկվայում ընթացող Միխայիլ Տալի հուշամրցաշարում կայացան 7-րդ տուրի հանդիպումները, որոնց շրջանակներում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հանդիպեց մրցաշարի առաջատար Վլադիմիր Կրամնիկին: Պարտիան 22-րդ քայլին ավարտվեց ոչ-ոքի արդյունքով:
Անանդ-Մորոզեւիչ, Սվիդլեր-Կառլսեն, Պոնոմարյով-Լեկո մրցամարտերը եւս ավարտվեցին խաղաղությամբ, իսկ Իվանչուկը կարողացավ հաղթել Գելֆանդին:
7-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը հետեւյալ տեսքն ունի՝ Կրամնիկ-5, Անանդ, Իվանչուկ- 4,5-ական, Գելֆանդ, Կառլսեն, Արոնյան- 3,5 ական, Մորոզեւիչ, Լեկո, Սվիդլեր- 2,5-ական միավոր:
Այսօր կայանալիք 8-րդ տուրում իրար հետ մրցելու են Արոնյանն ու Իվանչուկը, Կրամնիկն ու Լեկոն, Գելֆանդն ու Անանդը, Կառլսենն ու Պոնոմարյովը, Մորոզեւիչն ու Սվիդլերը:




























