Նոյեմբերի 9-11-ը Ստեփանակերտի շախմատիստի կենտրոնական տանը կայացել է մայրաքաղաքի նարդու առաջնությունը՝ 16 մասնակիցների միջեւ հայտնում է Sportinfo.am գործակալությունը:

Դժվարին պայքարում հաղթող է դարձել Արտավազդ Հարությունյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Վալերի Հայրյանը, երրորդը՝ Վլադիմիր Օվչյանը: Առաջնության հաղթողները պարգեւատրվել են պատվոգրերով եւ դրամական մրցանակներով: 1-5-րդ տեղերը զբաղեցրած սպորտսմեններն իրավունք են ստացել մասնակցել հանրապետության առաջնությանը: