Հոլիվուդյան լեգենդ Ջուդի Գարլենդի «Օզ երկրի կախարդը» մյուզիքլից ռուբինե կոշիկների զույգը, որ  գողացվել էր Մինեսոտայի թանգարանից մոտ 20 տարի առաջ, շաբաթ օրը աճուրդում վաճառվել է 28 միլիոն դոլարով: Ըստ Heritage Auctions-ի, այս զույգը, որը պահպանված չորրս զույգից մեկն է, որ Գարլանդը կրել է ֆիլմում, ամենաթանկարժեք իրն է, որը երբևէ վաճառվել է աճուրդում:

«Ջուդի Գարլենդի ռուբինե կոշիկները պարզապես համեմատելի չեն հոլիվուդյան այլ իրերի հետ, - ասել է ՝ Heritage Auctions-ի գործադիր փոխնախագահ Ջո Մադալենան:-  Ապշեցնող արդյունքը ցույց է տալիս, թե որքան կարևոր են ֆիլմերն ու հիշատակի առարկաները մեր մշակույթի և կոլեկցիոներների համար»:

Աճուրդի տան միջնորդավճարը ներառյալ՝ կոշիկների ընդհանուր արժեքը կազմել է ապշեցուցիչ 32,5 միլիոն դոլար, ինչը գրեթե 11 անգամ գերազանցում է աճուրդի տան նախաաճուրդային գնահատականը՝ 3 միլիոն դոլար:

32,5 միլիոն դոլար արժողությամբ կոշիկներն ամենաթանկարժեք կինոարտեֆակտներն են աշխարհում և օգնեցին այս աճուրդը դարձնել ամենահաջողակը, որը երբևէ անցկացվել է զվարճանքի ոլորտում, ասում է Heritage Auctions-ի հասարակայնության հետ կապերի փոխնախագահ Ռոբերտ Վիլոնսկին: