Բնակչության սոցիալական ապահովության Մոսկվայի դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Պետրոսյանը դարձել է Մոսկվայի քաղաքապետի սոցիալական քաղաքականության հարցերով տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար:

Ինչպես հայտնել է Մոսկվայի քաղաքապետարանի մամուլի ծառայության ներկայացուցիչը, Վլադիմիր Պետրոսյանը ժամանակավորապես փոխարինում է Լուդմիլա Շվեցովային, ով ընտրվել է Պետդումայի պատգամավոր: Այսօր նա պաշտոնապես հայտնել իր խորհրդարան տեղափոխվելու մասին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Մոսկվայի սոցիալական ապահովության դեպարտամենտի մամուլի ծառայությունից հաստատել են այս տեղեկությունը: