«Time» ամսագրի վարկածով  տարվա մարդ է դարձել Թուրքիայի վարչապետ, «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեբ Էրդողանը: Ուշագրավ է, որ նա միաժամանակ դարձել է նաեւ տարվա «հակամարդը»:

Այսպես, ամսագրի ընթերցողների շրջանում անցկացված online հարցման արդյունքում ավելի քան 120 հազար մարդ տարվա մարդ է համարել Էրդողանին, սակայն մոտ 20%-ը հակառակ տեսակետ է արտահայտել:  Հակավարկանիշային ցուցակում  Էրդողանը բավականին «առաջ է անցել»  նախորդող թեկնածուից:

Lenta.ru-ն նշում է, որ նման հայտնիության  երաշխիքը  թուրք վարչապետի կոշտ քաղաքականությունն է, ինչպես նաեւ համացանցում կազմակերպված գովազդային արշավը:  Հիմնականում նրա օգտին քվեարկել են արաբներն ու թուրքերը, ովքեր, գոհ են, օրինակ, այն բանից, որ Էրդողանին հաջողվել է կարճ ժամանակահատվածում փչացնել հարաբերությունները Հայաստանի, Իսրայելի, Իրաքի, Սիրիայի եւ մի շարք այլ երկրների հետ: Էրդողանը գնացել է ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների  ամրապնդման` համաձանելով  Թուրքիայիում հակահրթիռային համակարգի տեղակայմանը:

Նշենք, որ վարկանիշային ցուցակում  Էրդողանին հաջորդում է իսպանական «Բարսելոնի» հարձակվող Լեոնել Մեսին, ով ստացել է  74 հազ. ձայն: