Այսօր Հայաստանում ներքին ցեղասպանություն է ընթանում, եւ դա քաղաքականապես անընդունելի է: Այդ մասին Life Showbiz-ին տված հարցազրույցում հայտարարել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը:

«Ներկայումս իմ երկրում ներքին ցեղասպանություն է տեղի ունենում: Դա համարում եմ քաղաքականապես անընդունելի: Կառավարությունը, հնարավորություն չտալով Հայաստանին շնչել, երկիրը զրկում է երիտասարդությունից, որը հեռանում է: Այդ իմաստով, խնդիրն արդեն քաղաքական չէ, այլ համամարդկային: Այն պետք է անհապաղ լուծվի»,- ասել է մաեստրոն:

Նշենք, որ Շառլ Ազնավուրը Մոսկվայում է գտնվում իր միջազգային շրջագայության շրջանակներում: Դեկտեմբերի 12-ի երեկոյան կայացել է նրա համերգը Կրեմլում, իսկ համերգից անմիջապես անց Ազնավուրը վերադարձել է Շվեյցարիա:

Ազնավուրը մտադիր է լքել բեմը Aznavour toujours շրջագայությունից հետո: