Այսօր տեղում հետևել եմ Ջրվեժ բնակավայրից դեպի Գառնի ձգվող ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ընթացքին։Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:

Նա Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի, ՏԿԵՆ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի, Ջրվեժի համայնքապետի և ՏԿԵՆ ներկայացուցիչների հետ տեղում քննարկել է  ճանապարհահատվածում իրականացվող աշխատանքները, խնդրահարույց հատվածները, այցելել են նաև տրանսպորտային հանգույցի կամուրջ, որտեղ ևս աշխատանքներ են տարվում։

Նախարարը ՏԿԵՆ ոլորտային ղեկավարներին և շինարարներին հանձնարարել է աշխատանքներն ավարտել առավելագույն սեղմ ժամկետներում, կազմել աշխատանքների կատարման արագացված գրաֆիկ, շարժվել ըստ գրաֆիկի։