ՔՊ խմբակցության ոչ բոլոր պատգամավորներն էին ներկա փակ նիստին, որի ժամանակ որոշվեց հեռացնել ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանին խմբակցությունից: Այս մասին հայտնում է NEWS.am-ի թղթակիցը խորհրդարանից:

 Նիստին ներկա է եղել ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, որը Ասլանյանի «զղջման տեքստի» հեղինակն էր:

Հիշեցնենք, որ քիչ առաջ այդ նիստի ընթացքում Հակոբ Ասլանյանը հեռացվեց խմբակցությունից:

Հիշեցնենք, որ այսօր Factor TV-ին տված հարցազրույցում պատգամավոր Հակոբ Ասլանյանը հայտարարել էր, որ սառեցնում է իր համագործակցությունը ՔՊ խմբակցության հետ։

Ավելի ուշ սոցցանցի իր էջում հրապարակում է արել՝  հայտնելով, որ շարունակում է մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և խմբակցության անդամ: