ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հոր նախկին կինը` Քեզիա Օբաման բրիտանական քաղաքացիություն է ստացել: Ինչպես հաղորդում է The Daily Telegraph-ը, քաղաքացիության վկայականը 68-ամյա Քեզիա Օբամային է հանձնել անձամբ Բրեքնելի քաղաքապետը, որտեղ վերջին 10 տարին ապրել է Քենզիան, հաղորդում է korrespondent.net-ը:
Քեզիա Օբամայի խոսքով, իրեն դուր է գալիս ապրել Բրեքնելում եւ ինքը երջանիկ է, որ վերջապես Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն է ստացել: «Ինձ դուր են գալիս այստեղի մարդիկ, նրանք պարզապես հրաշալի են: Ես ինձ զգում եմ ինչպես տանը»,-ասել է նա:
Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, Քենզիան վստահաբար պնդել է, որ նա երկրորդ անգամ էլ կընտրվի ԱՄՆ նախագահ:
Բրենքելում Քեզիա Օբաման ապրում է բունգալոյում` իր հարազատների հետ միասին:
Նշենք, որ ԱՄՆ նախագահի հայրը` Հուսեյն Օբաման երեք անգամ է ամուսնացել, ընդ որում, Քեզիան եղել է նրա առաջին կինը, իսկ Բարաք Օբամայի մայրը` երկրորդ կինը: Օբամայի մայրը մահացել է 1982 թվականին` 46 տարեկան հասակում` ավտովթարից:




























