Ռուսաստանցի մասնագետները հաջողությամբ ավարտել են «Горыныч» կրակային հարվածային համալիրի փորձարկումները, որը հայտնի է նաև որպես  «Горыныч 2.0», հայտնում է Техкульт-ը։

«Горыныч»-ի փորձարկումները հաստատել են դրա բարձր արդյունավետությունը Starlink համակարգի ալեհավաքների, թշնամու տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքերի ոչնչացման, ինչպես նաև օպտիկամանրաթելային կապի գծերի խափանման գործում: Ավելին, անօդաչու սարքը կարող է ականազերծել տեղանքը և ոչնչացնել ցամաքային տարբեր օբյեկտներ՝ ինչպես անշարժ, այնպես էլ շարժական։

Ինչպես նշվում է, «Горыныч»-ը լիցքավորվում է տարբեր դյուրավառ միացություններով, որոնցով որոշվում են դրոնի օգտագործման տարբերակները և որոնք, կարելի է ասել, սահմանափակ չեն։ Միաժամանակ անօդաչու սարքը բազմակի օգտագործման համար է և լիցքավորվելուց հետո կարողանում է շարունակել առաջադրանքների կատարումը։

Այժմ հայտնի է դարձել, որ կրականետ «Горыныч»-ը զանգվածային արտադրության է դրված և շուտով կբաժանվի ռուսաստանյան բանակի ստորաբաժանումներին։