Ռուսաստանը գրոհել է Ուկրաինայի էներգահամակարգը 93 հրթիռով և 200 անօդաչուով՝ թիրախավորելով խիստ կարևոր ենթակառուցվածքները, ինչի հետևանքով Օդեսայի, Վիննիցայի, Լվովի, Իվանո-Ֆրանկովսկի, Չերկասիի և Կիևի քաղաքացիները զրկվել են ջերմությունից, ջրից և էլեկտրաէներգիայից: Այս մասին ասվում է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանության հաղորդագրության մեջ։

«Մենք շարունակում ենք աջակցել Ուկրաինային՝ Ռուսաստանի դեմ պատերազմում», - ասվում է դեսպանության կայքում։