Մոլդովայի Գերագույն դատարանը «Հաղթանակ» ընդդիմադիր դաշինքի ղեկավար Իլան Շորին դատապարտել է 15 տարվա ազատազրկման՝ «Բանկային խարդախություն» կոչվող գործով։ Այս մասին հայտնում է TV8.md-ն։
Դատավորները մերժել են փաստաբանների բողոքը և անփոփոխ թողել Քիշնևի վերաքննիչ դատարանի որոշումը։
Ըստ հակակոռուպցիոն դատախազության տվյալների, Շորը պետք է Banca de Economii-ին ավելի քան 5,2 միլիարդ լեյ վերադարձնի։ Նա երկրից փախել է 2019 թվականին, երբ Դեմոկրատական կուսակցությունը լքել է կառավարությունը։ 2022 թվականին ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ են սահմանել Շորի դեմ։





























