Երեւանում, դեկտեմբերի 13-ի վաղ առավոտյան Աճառյան փողոցում (Առինջ գյուղի հատված) տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ,ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը եւ փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «Օպել Վեկտրա» մակնիշի 15 ՍԼ 188 համարանիշի (վարորդ` Ռ.Մեհրաբյան) եւ «ՀԱՍ» տաքսի ծառայությանը պատկանող «Շկոդա» մակնիշի Տ 3348 համարանիշի (վարորդ`Կ.Արզումանյան) ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով «Օպել Վեկտրա»-ի ուղեւոր Տ. Սաղաթելյանը ոտքի վնասվածքով տեղափոխվել է Երեւան քաղաքի «Սբ.Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար: