Թբիլիսիում դաժանաբար ծեծել են Վրաստանի խորհրդարանի խպատգամավոր, ընդդիմադիր գործիչ Գեորգի Ծագարեիշվիլիի որդուն:
Նա լրագրողներին պատմել է, որ իրենց տան մոտ, այսօր դեկտեմբերի 14-ի գիշերը որդու վրա են հարձակվել մի քանի անհայն անձինք: Պատգամավորի ներկայացմամբ, որդուն օգնության են հասել հարեւանները, հակառակ դեպքում ամեն ինչ ավելի ողբերգական ավարտ կունենար: Հարձակվողներին հաջողվել է փախչել, իսկ երիտասարդին տեղափոխել են հիվանդանոց:
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել:
Ինչպես գրում է «Գռուզիա online»-ը, Ծագարեիշվիլին Իրակլի Ալասանիայի «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ է եւ հադես է գալիս իշխանությունների խիստ քննադատությամբ:




























