Հարավային Կորեայի նախագահի պաշտոնակատար Չհվե Սան-Մոկը կիրակի օրը համազգային սուգ է հայտարարել մահաբեր ավիավթարի կապակցությամբ, որի հետևանքով զոհվել է առնվազն 177 մարդ, որոնցից երկուսը դեռևս անհայտ կորած են համարվում, հաղորդում է Yonhap-ը՝ վկայակոչելով նախագահի պաշտոնակատարի գրասենյակին։
Հայտարարությունը հնչել է անվտանգության հարցով արտահերթ խորհրդակցության ժամանակ այն բանից հետո, երբ 181 մարդ տեղափոխող մարդատար ինքնաթիռը վթարային վայրէջքի ժամանակ պայթել է Հարավային Կորեայի հարավարևմտյան Մուան քաղաքի օդանավակայանում:
Ողջ է մնացել անձնակազմի երկու անդամ:
«Մեր խորին ցավակցությունն ու կարեկցանքն ենք հայտնում այս անսպասելի ողբերգության ժամանակ զոհվածների ընտանիքներին», - ասել է Չհվեն:
Նա յոթնօրյա համազգային սուգ է հայտարարել, որը սկսվում է կիրակի օրվանից և կտևի մինչև հաջորդ շաբաթ օրվա կեսգիշերը։ Ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ հուշարձաններ կկանգնեցվեն ինքնաթիռի կործանման վայրում և 17 քաղաքներում ու շրջաններում, այդ թվում՝ Սեուլում և հարավ-արևմտյան Կվանջու քաղաքում:
Պետական ծառայողները կկրեն սգո ժապավեններ՝ որպես հարգանքի նշան զոհվածների հանդեպ, հավելել են նախարարությունից։




























