Գերմանիան երկուշաբթի հայտարարել է, որ կաջակցի Սիրիայում 60 միլիոն եվրո արժողությամբ ծրագրերին, որոնք ուղղված են երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի տապալումից հետո կրթության զարգացմանը, կանանց իրավունքների պաշտպանությանը և այլ ոլորտների: Դրա մասին հայտնել է Reuters-ը։
Գերմանիայի զարգացման նախարար Սվենյա Շուլցեն հայտարարել է, որ «պատմական պատուհանը» բացվեց, երբ դեկտեմբերի 8-ին ապստամբները գրավեցին Դամասկոսը, ստիպելով Ասադին փախչել ավելի քան 13 տարվա պատերազմից հետո և վերջ տալով իր ընտանիքի տասնամյա կառավարմանը: «Ինչ կլինի հետո, դեռ որոշված չէ։ Բայց դրական զարգացման հնարավորությունը կա, և այժմ մենք պետք է ամեն ինչ անենք դրան աջակցելու համար»,- նշված է նախարարի հայտարարության մեջ:
Ծրագրերի մոտ կեսը հատկացվում է կրթությանը. 25 միլիոն եվրոն ուղղվել է ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՍԵՖ մանկական գործակալությանը, իսկ 6 միլիոն եվրոն՝ «Արչե Նովա» բարեգործական հիմնադրամին, որը ղեկավարում է մոտ 3000 երեխաների համար նախատեսված դպրոցներ:
«Մենք հստակ ձևակերպել ենք մեր ակնկալիքները. գաղափարախոսությունից, խտրականությունից և բացառումներից զերծ կրթական համակարգ»,- ասվում է Շուլցեի հայտարարության մեջ:
Եվս 19 միլիոն եվրո կտրամադրվի ՄԱԿ-ի զարգացման UNDP գործակալությանը, սիրիական հասարակական կազմակերպությունները կստանան 7 միլիոն եվրո, իսկ 3 միլիոն եվրոն կտրամադրվի ՄԱԿ-ի հատուկ հիմնադրամին՝ սիրիացի կանանց կազմակերպություններին աջակցելու համար, ընդգծել է նախարարը:
Շոլցեն շեշտել է, որ բոլոր նախագծերը կիրականացվեն ոչ թե Սիրիայի նոր իշխանությունների, այլ ոչ կառավարական կազմակերպությունների և ՄԱԿ-ի օգնության գործակալությունների միջոցով։





























