Մոսկվայում շարունակվում է Միխայիլ Տալի չորրորդ հուշամրցաշարը: Երեկ կայացել են 8-րդ տուրի հանդիպումները, որոնց շրջանակներում Լեւոն Արոնյանը խաղաց Վասիլի Իվանչուկի հետ: Հարկ է նշել, որ հայ շախմատիստը խաղի ընացքում առավելություն ուներ, սակայն չկարողացավ իրացնել այն:

Մյուս պարտիրաներում, որտեղ իրար հետ հանդիպում էին Կրամնիկն ու Լեկոն, Գելֆանդն ու Անանդը, Մորոզեւիչն ու Սվիդլերը, նույնպես ոչ-ոքիներ արձանագրվեց: Տուրի միակ հաղթանակը տոնեց նորվեգացի Մագնուս Կառլսենը՝ հաղթանակ տանելով Ռուսլան Պոնոմարյովի նկատմամբ:

8-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը հետեւյալ տեսքն ունի. Կրամնիկ- 5,5 միավոր, Անանդ, Իվանչուկ- 5-ական, Կառլսեն- 4,5, Գելֆանդ, Արոնյան- 4-ական, Պոնոմարյով, Լեկո, Սվիդլեր- 3-ական միավոր:

Եզրափակիչ տուրում իրար հետ մրցելու են Անանդն ու Արոնյանը, Իվանչուկ ու Կրամնիկը, Լեկոն եւ Կառլսենը, Սվիդլերն ու Գելֆանդը, Պոնոմարյովն ու Մորոզեւիչը:

Հույս ունենանք, որ Արոնյանին կհաջողվի հնդիկ շախմատիստի նկատմամբ հաղթանակ տանել եւ հաղթանակով ավարտել մրցաշարը: