Նոյեմբերի 11-ին կայացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կատարողական կոմիտեի հերթական նիստը ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ: Օրվա օրակարգում շատ հարցեր են դրված եղել, այդ թվում Հայաստանի երիտասարադական հավաքականի գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլեվի վերջին վեց ամսվա ընթացքում կատարած աշխատանքի հաշվետվությունը:
Քննարկվել են նաեւ 2009-2010 խաղաշրջանում ակումբների լիցենզավորման,ինչպես նաեւ խաղացողների կարգավիճակների, ավելացումների, փոփոխությունները, տրանսֆերային անցումների հետ կապված մի շարք հարցեր:
Սակայն հայ ֆուտբոլասերներին առավելապես հետաքրքրում է Երեւանի «Արարատի» հարցը: Ինչպես հայտնի է, հայրենական ֆուտբոլի առաջատարներից մեկն այս տարի հրաժեշտ տվեց Հայաստանի առաջնության բարձրագույն խմբին՝ գրավելով վերջին տեղը մրցաշարային աղյուսակում: Թիմը մյուս տարի հանդես կգա առաջին խմբում, քանի որ կոմիտեն արդեն հաստատել է հաջորդ խաղաշրջանում հանդես եկող թիմեր քանակը: Դրանք 8 են: Հիշեցնենք, որ բարձրագույն խմբի ուղեգիր է ձեռք բերել Դիլիջանի «Իմպուլսը», որն էլ կփոխարինի «Արարատին»:



























