Երկրի գլխավոր հրեական կազմակերպության տվյալներով՝ 2024 թվականին Ֆրանսիայում գրանցվել է հակասեմականության դրսևորման շուրջ 1600 դեպք, ինչը մի փոքր պակաս է, քան նախորդ տարի, սակայն դեռևս մնում է վերջին տարիների աննախադեպ մակարդակի վրա, երբ Գազայում մոլեգնում էր Իսրայելի և ՀԱՄԱՍ խմբավորման միջև պատերազմը։ Այա մասին հաղորդում է AFP-ն:
1570 միջադեպերի թիվը 6 տոկոսով պակաս է 2023 թվականին գրանցված 1676-ից, սակայն զգալիորեն գերազանցում է վերջին տասնամյակի ցուցանիշները:
Համեմատության համար՝ 2022 թվականին գրանցվել է հակասեմական 436 գործողություն, իսկ 2012 թվականից դրանց թիվը տարեկան տատանվել է 311-ից 851-ի միջև:
«Երկրորդ տարին անընդմեջ մենք բախվում ենք հակասեմական գործողությունների պատմական քանակի հետ»,- ասվում է ֆրանսիական հրեական խմբերը միավորող՝ Ֆրանսիայի հրեական հաստատությունների ներկայացուցչական խորհրդի (CRIF) զեկույցում, որը հիմնված է հրեական համայնքի և ներքին գործերի նախարարության տվյալների վրա:
CRIF-ը շեշտում է, որ Ֆրանսիայում հակասեմական միջադեպերի աճը տեղի է ունեցել 2023 թվականին ՀԱՄԱՍ-ի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակումից հետո, որին հաջորդեց Իսրայելի պատերազմը Գազայում:
CRIF-ի նախագահ Յոնաթան Արֆիի խոսքով՝ տվյալները ներառում են միայն այն դեպքերը, որոնց վերաբերյալ բողոքներ են ներկայացվել, ուստի «դրանք չեն ընդգրկում Ֆրանսիայում հակասեմականության ողջ դրսևորումը»։ Ցավոք, այս երևույթի զգալի մասը բողոքների առիթ չի դառնում, հատկապես դպրոցներում»,- ավելացրել է նա:





























