Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Իրի մահվան լուրը Հարավային Կորեայում հանգեցրել են ֆոնդային ինդեքսների անկմանը: Երկուշաբթի օրը` դեկտեմբերի 19-ին, աճուրդների առաջին կեսի ընթացքում կորեական KOSPI ինդեքսը ընկել է 89,36 կետով`հասնելով մինչեւ 1750,6:

Ճապոնիայի ֆոնդային շուկաները աճուրդների առաջին կեսում ոչ մի կերպ չեն արձագանքել Հյուսիսային Կորեայի առաջնորդի մահվան լուրին: Շանհայի ֆոնդային բորսայի գլխավոր ինդեքսը նվազել է 2,5%-ով, տեղեկացնում է Agence France-Presse-ը:

Միաժամանակ, Reuters-ի տեղեկացմամբ, Ճապոնիան պատրաստվում է արտակարգ  իրավիճակների` պայմանավորված Կիմ Չեն Իրի մահվամբ:

Այսօր անվտանգության հարցերին նվիրված արտակարգ հատուկ խորհրդակցության ընթացքում երկրի վարչապետ Յոսիհիկո Նոդան զգուշացրել է, որ հարկավոր է ակնդետ հետեւել Հյուսիսային Կորեայի հետ սահմանի իրավիճակին եւ պատրաստ լինել տարբեր բնույթի արտակարգ իրավիճակների:

Հիշեցնենք, դեկտեմբերի 19-ին ԿԺԴՀ պետական հեռուստատեսությունը հաղորդել է Կիմ Չեն Իրի վախճանի մասին:  Հեռուստատեսային հաղորդման մեջ նշվել է, որ ԿԺԴՀ առաջնորդը մահացել է դեկտեմբերի 17-ին, գնացքով ճանապարհորդելիս:  Ըստ հաղորդագրության`Կիմ Չեն Իրը վախճանվել է հոգեբանական եւ ֆիզիկական գերծանրաբեռնվածությունից:

Երկրում տասներկու օր սուգ է հայտարարվել:

Կիմ Չեն Իրի մահվան լուրն ստանալուց հետո Հարավային Կորեան իր զինված ուժերը մարտական բարձր պատրաստականության վիճակի է բերել: