Հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Իրի մահվան լուրը հանգեցրել է մնացած գրեթե բոլոր արժույթների նկատմամբ դոլարի առավելության:
Այսպես, եվրոյի փոխարժեքը իջել է 1,2988 դոլարի, այն դեպքում, երբ դեկտեմբերի 16-ին կազմում էր 1,3032 դոլար: Ճապոնական արժույթի նկատմամբ դոլարի փոխարժեքը հասել է 78 իենի` դեկտեմբերի 16-ի 77,81 իենի փոխարեն: Այս մասին տեղեկացնում է AFP-ն:
Հիշեցնենք, որ Կիմ Չեն Իրի մահվան լուրին արձագանքել են նաեւ ֆոնդային շուկաները: Հարավային Կորեայի բորսայի ցուցանիշները նվազել են գրեթե 4 տոկոսով: Ճապոնական Nikkei ինդեքսը կորցրել է 1,26%, հոնկոնգյան Hang Seng -ը` 1,96%, իսկ սինգապուրյան Straits Times-ը` 1,42%:




























